30 հոկտեմբերի 2001 - 23:12 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՊԵՏԲՅՈՒՋԵՆ
Այսօր Հայաստանի կառավարության նիստում հաստատվել է 2002 թվականի պետական բյուջեի նախագիծը: Առաջարկվում է բյուջեի եկամտային մասը սահմանել 214 մլրդ, իսկ ծախսային մասը` 258 մլրդ դրամ: Նախատեսված է, որ բյուջեի պակասորդը չի գերազանցի 2.8%, իսկ ինֆլյացիան` երեք տոկոսը: Ներքին համախառն արտադրանքի աճ է սպասվում վեց տոկոսով:Բյուջեի նախագիծը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի նոյեմբերի մեկից ոչ ուշ: Բյուջեի նախագծի քննարկման ընթացքում նշվել է, որ կառավարման համակարգի բարեփոխումների արդյունքում ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի բարձրացնել բյուջետային ոլորտում աշխատողների աշխատավարձը: Մասնավորապես, ենթադրվում է, որ 2002 թվականին 20%-ով կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: