
Ապրիլի 25-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն լիգայի 5-րդ փուլի հանդիպումները: Փուլի կենտրոնական խաղը կայացել է Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում. “Բանանցն” ընդունել է “Փյունիկին”: Խաղն ընթացել է հետաքրքիր պայքարում, և առաջինը խաղի հաշիվը բացել են “Փյունիկի” ֆուտբոլիստները, 40-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Մարկոս Պիզզելին: Միայն երկրորդ խաղակեսի լրացուցիչ րոպեին Նորայր Գյոզալյանի գոլի շնորհիվ “Բանանցը” կարողացել է հավասարեցնել հաշիվը: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
Այդ փուլի մնացած խաղերում “Միկան” հաղթել է “Գանձասարին” 2:0 հաշվով, “Ւմպուլսը” “Շիրակին”` 2:1 հաշվով, “Ուլիսը” “Կիլիկիային”` 2:0 հաշվով:
5-րդ փուլից հետո փոխվել է առաջատարը, այժմ մրցաշարային աղյուսակը 12 միավորներով գլխավորում է “Միկան”, “Փյունիկն” ունի 11 միավոր, “Ուլիսը”` 10: