29 հոկտեմբերի 2001 - 20:50 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՑԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ
Երեկ Հայաստանն անցավ ձմեռային ժամանակի: 2001 թվականի հոկտեմբերի 28-ի ժամը 5.00-ին երկրի ամբողջ տարածքում ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ են տրվել: Այսպիսով, Հայաստանը վերադարձել է այն ժամանակին, որը համապատասխանում է նրա ժամանակային գոտուն: Ամառային եւ ձմեռային ժամանակների անցման ռեժիմը, որը տնտեսապես արդյունավետ է էլեկտրաէներգիայի տնտեսման համար, կիրառվում է աշխարհի 110 երկրներում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: