29 ապրիլի 2010 - 10:50 AMT
ՀՀ նախագահի ուղերձը չարդարացված դեմարշ չէր

“Ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի շահերց են բխում, իմ կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացման դեպքում մեր երկրի քաղաքական համակարգը կարող է նկատելի առաջընթաց արձանագրել: Սակայն արձանագրությունների վավերացումը կասեցնելու մասին ՀՀ նախագահի հրամանագրից հետո Հայաստանի քաղաքական համակարգն այլևս առաջընթաց չի ունենա, քանի որ իշխանությունը պահելու համար ինտելեկտուալ ներուժ այլևս պետք չի լինի” – Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է “Հանրապետություն” կուսակցության վարչության անդամ Սուրեն Սուրենյանցը:

Նրա խոսքերի համաձայն, ՀՀ նախագահի հրամանագիրը արձանագրությունների վավերացումը կասեցնելու մասին չարդարացված դեմարշ չէ, և կարող է ունենալ բացասական հետևանքներ հայկական կողմի համար: “ Օրինակ` հիմա կարող է արագանալ ղարաբաղյան խնդրի կարգավորումը, քանի որ համաձայն Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարության, Ռուսաստանի նախագահի Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում հիմնական հարցը լինելու է ղարաբաղյան հակամարտությունը’’,- ասել է Սուրենյանցը;

Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին խոսելով, Սուրենյանցն ընդգծել է, որ այդ հարցը ընդհանրապես պետք է հանվի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից: “Այդ հարցը մեր թույլտվությամբ դարձել է գերտերությունների համար չարաշահումների առարկա”, ասել է նա:

Տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի դերի մասին խոսելիս նկատել է, որ ռուսական կողմի շահերից բխում է, որ պահպանի իր ազդեցությունը տարածաշրջանում:

Ներքաղաքական խնդիրների մասին նա ասել է, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ լինելու դեպքում ՀԱԿ-ը միասնական ճակատով հանդես կգա, իսկ հերթական ընտրություններին եթե բանը հասնի, ապա չի բացառվում ՀԱԿ-ի կազմի մեջ ներգրավված քաղաքական ուժերի առանձին մասնակցությունը:

Ջավախքի մասին լրագրողների հարցին Սուրենյանցը պատասխանել է, որ ընդդիմությունն առաջին հերթին պետք է պայքարի իր երկրի ներսում եղած խնդիրների լուծման համար: