27 հոկտեմբերի 2001 - 20:47 AMT
ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
Նոյեմբերի 3-ին երեքօրյա այցով Երեւան կժամանեն Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները` Գլոստերի դուքսն ու դքսուհին: Գլոստերի Դուքսը հանդիսանում է նորին մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու առաջին կուզենը եւ Գեորգ հինգերորդ թագավորի թոռը: Թագավորական ընտանիքի այցը հարմարեցված է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1.700-ամյակին նվիրված տոնակատարություններին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: