29 ապրիլի 2010 - 10:56 AMT
Ստրասբուրգում հանդիպել են ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարները

Ապրիլի 28-ին Ստրասբուրգում կայացել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպում:

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԵԽԽՎ-ի նախագահ Մևլյութ Չավուշօղլուն, Դավիթ Հարությունյանն ու Սամեդ Սեիդովը մտքեր են փոխանակել նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

Որոշվել է հաջորդ խորհրդակցությունը անցկացնել հունիսին, ընդլայնված ձևաչափով` պատվիրակությունների մեկական ընդդիմադիր անդամի ընդգրկմամբ, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: