29 ապրիլի 2010 - 11:03 AMT
ՀՀ կառավարությունը հանձն է առել բազմաթիվ փախստական ընտանիքների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը

ՀՀ կառավարությունն ընդունել է "1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին" որոշումը:

Այս դրույթի նպատակը հանրակացարաններում ժամանակավորապես բնակվող բազմաթիվ փախստական ընտանիքների բնակարանային, սոցիալ-տնտեսական, ինչպես նաև իրավական երաշխիքների ապահովումն է:

Գործադիրը հաստատել է Երևան քաղաքի Ֆուչիկի 19 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքից ձեռք բերված բնակարաններից բնակարան ստացող անձանց ցուցակը, ՀՀ քաղաքաշինության նախարարին պարտավորեցրել բնակարանների բաշխումը կատարել վիճակահանությամբ և դրա արդյունքով նշված անձանց հետ ՀՀ անունից կնքել նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրեր: