Ապրիլի 29-ին Վազգեն Սարգսյանի անվ. հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ազգային ու երիտասարդական հավաքականների միջև երկկողմանի հանդիպումը: Խաղը 90 րոպեի փոխարեն 60 րոպե տևեց:
Երիտասարդ ֆուտբոլիստները Զավեն Բադոյանի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեցին ազգային հավաքականին: Բադոյանն իր առաջին խաղն անցկացրեց Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում:
Նախքան հանդիպումը երկու հավաքականներն էլ Երևանում Վարդան Մինասյանի ու Ֆլեմինգ Սերիցլևի հետ միասին երկօրյա հավաքներ էին անցկացրել: