29 ապրիլի 2010 - 12:08 AMT
ՀՀ կառավարությունը սահմանել է պետգույքի կառավարման սկզբունքները

Պետական գույքի կառավարումը համակարգելու մասին՚ որոշմամբ կառավարությունը սահմանել է պետգույքի կառավարման սկզբունքները, նպատակները, կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված անհրաժեշտ միջոցները:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է այս որոշումը եւ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը պարտավորեցրել խորհրդակցություն հրավիրել ՀՀ նախարարությունների աշխատակազմերի ղեկավարների մասնակցությամբ եւ պարզաբանել որոշման էությունը եւ պահանջները: