27 հոկտեմբերի 2001 - 20:49 AMT
ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՒ ԼՂՀ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Նոյեմբերի տասին Գերմանիայում կսկսվի Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության եւ ազգային անվտանգության նախարարությունների, ինչպես նաեւ անհայտ կորածների պետական հանձնաժողովի ներկայացուցիչների երկօրյա հանդիպումը: Հանդիպմանը նախատեսվում է քննարկել անհայտ կորածներին եւ պատանդներին հայտնաբերելու հետ կապված հարցեր: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: