30 ապրիլի 2010 - 15:09 AMT
Մայիսի լույս 18-ի գիշերը Հայաստանի թանգարանները դռները կբացեն այցելուների առջև

Մայիսի 18-ին Հայաստանում կանցկացվի Թանգարանների եվրոպական գիշերը: Այդ օրը բազմաթիվ երկրների թանգարաններ բացում են դռները այցելուների առջև` հնարավորություն տալով անվճար մեկ գիշերվա ընթացքում մի քանի թանգարան այցելել:

Նախաձեռնության նպատակը հասարակության ուշադրությունը դեպի թանգարանները հրավիրելն է և բարձր արվեստով երիտասարդներին հետաքրքրելը:

Թանգարանների եվրոպական գիշեր – 2010 անցկացվում է Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: 1999թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը հանդես է գալիս թանգարանները գարնանային որևէ կիրակի իրենց դռներն հասարակության առջև անվճար բացելու նախաձեռնությամբ: 2001 թվականից Ֆրանսիայի թանգարաններին միացան Եվրոպական մշակութային կոնվենցիան ստորագրած 39 երկրներ: