30 ապրիլի 2010 - 15:14 AMT
Սյուզի Կենտիկյան. Հաջորդ մենամարտին ես կազմ ու պատրաստ կլինեմ

Նադյա Ռաոիի (Գերմանիա) հանդեպ տարած հաղթանակից հետո հայ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը (Գերմանիա) պաշտպանել է WBA, WBO և WIBF վարկածներով տիտղոսները:

Կենտիկյանն ասել է, որ մենամարտը նայել է հեռուստացույցով և կարծում է, որ Ռաոին լավ է բռնցքամարտել: “Ռինգում ես չէի զգում նրա ճնշումը: Անցյալ տարի ես հաղթել եմ 4 մրցակցուհիների, որոնք աշխարհի չեմպիոններ էին: Սակայն, այս անգամ ես լավագույն մարզավիճակում չէի”,- ասել է հայ բռնցքամարտիկը:

Կենտիկյանի խոսքերով, նա հանդիպելու է Ռաոիի հետ ևս մեկ անգամ. “Նադյան խաղ-ռևանշ է ցանկանում, կարծում եմ, դա ուզում են նաև երկրպագուները: Բայց հիմա ես ցանկանում եմ միայն մարզվել և վերադառնալ իմ լավագույն մարզավիճակին: Ես գիտեմ, որ հաջորդ մենամարտում կազմ ու պատրաստ կլինեմ”,- ասել է Կենտիկյանը: