Google հանրահայտ որոնման համակարգը 35 լեզվով վիրտուալ ստեղնաշար է գործարկել, այդ թվում նաև հայերեն` որոնման տեղի կողքին: Ինչպես ասվում է Google-ի պաշտոնական բլոգի գրության մեջ, նորամուծությունն օգտվողներին թույլ կտա մայրենի լեզվով իրականացնել որոնումը, անկախ այն բանից, թե որտեղ են գտնվում և ինչ տառատեսակից են օգտվում:
"Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ մեր բազմաթիվ օգտվողների համար շատ ավելի հարմար է որոնում կատարել մայրենի լեզվով, սակայն նրանք բարդությունների են բախվում Google-ում մայրենի լեզվով բառեր հավաքելու գործում",- ասվում է Google-ի պաշտոնական բլոգի գրության մեջ: