Միջին քաշային կարգում WBA վարկածով ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոնեյրը որոշել է պատասխանել այն բազմաթիվ մարտահրավերներին, որ իրեն էր ուղղել WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը:
“Ես ցանկանում եմ այս մենամարտում կրկին հաղթել Դարչինյանին: Նաև ցանկանում եմ երկրպագուներին ապացուցել, որ ես կրկին նոկաուտի կենթարկեմ նրան, ինչպես դա արեցի անցած անգամ,-նշել է Դոնեյրը:-Եկեք թողնենք այս խոսակցությունները և կազմակերպենք այս մենամարտը”:
Ավելի վաղ, Դարչինյանի փրոմոութեր Հարրի Շոուն հայտարարել էր, որ իր թիմը հավանաբար կհամաձայնվի երկրորդ մենամարտն անցկացնել: Շոուն նաև ասել է, որ ռևանշ-խաղը կարող է տեղի ունենալ օգոստոսի 21-ին:
Մի քանի օր առաջ մեզ առաջարկեցին նման մենամարտ: Ես, իմ մենեջերը և Դարչինյանը ցանկանում ենք, որ նման մենամարտ լինի: Առավել ևս, որ շատերն են ցանկանում տեսնել այդ մենամարտը”,-ասել է Դոնեյրը:
Առաջին հանդիպումն այդ բռնցքամարտիկների միջև տեղի ունեցավ 2007 թվականի հուլիսին և ավարտվեց Դոնեյրի նոկաուտով հինգերորդ ռաունդում: