1 մայիսի 2010 - 16:33 AMT
Հայաստանում աճել է գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության արտադրանքը

Հայաստանի գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2010թ. հունվար-մարտին, ընթացիկ գներով, կազմել է 45.8 մլրդ.դրամ: Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետվության շրջանում այդ ցուցանիշը 2009թ. համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշի մակարդակը գերազանցել է 3.0%-ով (համադրելի գներով):

Ընդ որում, 2010 թվականի առաջին եռամսյակում 42.5 մլրդ դրամի գյուղատնտեսության արտադրանք է արտադրվել, այդ թվում` բանջարաբուծության` 2 մլրդ դրամի, կենդանաբուծության` 40.5 մլրդ դրամի: Բացի դրանից, 3.1 մլրդ դրամի ձկնորսության արտադրանք է արտադրվել (2090.1 տոննա), իսկ անտառային տնտեսության` 219,3 մլն դրամի: