1 մայիսի 2010 - 16:34 AMT
Կարապետ Ռուբինյան. Դաշնակցության պահանջը Հայաստանի ԱԳ հրաժարականի մասին փարիսեություն է

Հայ-թուրքական մերձեցման առաջին փուլը ձախողվեց բացառապես Թուրքիայի մեղքով, սակայն, չնայած դրան հայ-թուրքական գործընթացն իր դրական արդյունքներն ունեցավ հայկական կողմի համար: Առաջինը, արդեն գոյություն ունի իրավական հիմք հայ-թուրքական հարաբերությունների հետագա հաստատման համար, երկրորդը` գործընթացի արդյունքում ամրապնդվեց Հայաստանի կապը Սփյուռքի հետ, և վերջապես, ողջ գործընթացի ժամանակ առաջընթաց գրանցվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: Այդ մաիսն հայտարարել է ՀՀԿ խմբակցությունից ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Իր հերթին, Կարապետ Ռուբինյանը նշեց, որ գործընթացի միակ դրական երևույթը Թուրքիայի հետ ուղղակի շփման Հայաստանի փորձն է :

Անդրադառնալով ՀՅԴ խմբակցության ղեկավարի հայտարարությանը ՀՀ ԱԳ նախարարի հրաժարականը պահանջելու մասին` Կարապետ Ռուբինյանը գնահատեց այդ քայլը որպես փարիսեություն: “Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնում է երկրի նախագահը և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը չի կարող ինքնուրույն քայլերի դիմել առանց նախագահի իմացության և թույլտվության”,-ասել է նա: Նրա հետ համակարծիք է եղել նաև Ռաֆիկ Պետրոսյանը` նշելով, որ ՀՅԴ պահանջն ԱԳ նախարարի հրաժարականի մասին անընդունելի է:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու ԱՄՆ նախագահ Օբաման ապրիլի 24-ի իր ուղերձում չարտասանեց “ցեղասպանություն” բառեզրը, նախկին փոխխոսնակը նշել է, որ դա ուղղակի չէր բխում ԱՄՆ-ի ազգային շահերից:

Այդ հարցի վերաբերյալ պատգամավորը նշել է, որ հայերի համար “ցեղասպանություն” և “Մեծ եղեռն” եզրույթները համարժեք են, իսկ Օբաման արդեն երկրորդ անգամ հստակ արտասանեց “Մեծ եղեռն” բառեզրը: Չնայած նրան, որ ԱՄՆ նախագահը չօգտագործեց իրավական ուժ ունեցող “ցեղասպանություն” տերմինը, ես հուսով եմ, որ Սփյուռքի հայկական կազմակերպությունների համառ աշխատանքի արդյունքում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կընդգրկվի Կոնգրեսի օրակարգում”,-ասել է նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանների գտնվելու անհրաժեշտությանը, ապա Ռ.Պետրոսյանը նշել է, որ ռուսական զինուժն անհրաժեշտ է հայկական կողմին, քանի որ նա զսպում է Թուրքիային` Հայաստանի հանդեպ ցեղասպան քաղաքականություն վարելու նրա ձգտման մեջ:

Կարապետ Ռուբինյանն այս առնչությամբ նշել է, որ ռազմակայանների առնչությունը կարող է ճնշման միջոց լինել ՀՀ իշխանությունների հանդեպ Ռուսաստանի կողմից, և քանի դեռ Հայաստանը չի լուծել իր խնդիրները թուրքական կողմի հետ, սպառնալիքը Թուրքիայի կողմից միշտ կլինի: