3 մայիսի 2010 - 15:02 AMT
2010 թվականին գերմանական KfW բանկը Հայաստանին 120 մլն եվրո վարկ կտրամադրի

2010-ին գերմանական KfW բանկը Հայաստանին 120 մլն եվրո վարկային միջոցներ կտրամադրի: Այդ մասին մայիսի 3-ին Երևանում KfW-ի և Հայաստանի ԿԲ միջև փոքր և միջին ՀԷԿ-երի ֆինանսավորման համար 19,5 մլն եվրո տրամադրելու մասին պայմանագրի ստորագրումից հետո հաղորդել է KfW բանկի փոխնախագահ Ռոլանդ Սիլլերը:

Դրա հետ կապված` նա հիշեցրել է, որ ընթացիկ տարում արդեն հատկացվել է 20 մլն եվրո հիփոթեքային վարկավորման համար: «30 մլն եվրո հատկացվելու է Վանաձորում և Գյումրիում ջրամատակարարման վերականգնման համար և 51 մլն եվրո` Որոտանի ՀԷԿ կասկադի վերականգնման համար»,- ավելացրել է նա: