4 մայիսի 2010 - 15:42 AMT
Ամենայն Հայոց կաթողիկոսը ժամանել է Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա

Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնեց Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի Հայոց թեմեր:

Այցի ընթացքում, Փարիզում և Լոնդոնում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմակալ առաջնորդների, թեմական կառույցների ներկայացուցիչների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ: