11 հունիսի 2003 - 19:47 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԸ ՎԱՂԸ ԿՍԿՍԻ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Հունիսի 12-ին իր աշխատանքը կսկսի Հայաստանի Ազգային Ժողովի երրորդ գումարման նստաշրջանը: Մինչ ԱԺ նախագահի ընտրությունը նիստը կվարի տարիքով ամենաավագ պատգամավորը: Խորհրդարանի նոր կազմին ողջույնի ուղերձ կհղեն Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Մոտ օրերս կընտրվեն խորհրդարանի նախագահը եւ նրա տեղակալները, կձեւավորվեն մշտական խորհրդարանական հանձնաժողովներ եւ կընտրվեն դրանց նախագահները: Նստաշրջանի օրակարգի վերջին կետով կներկայացվի կառավարության ծրագիրը եւ կբարձրացվի վստահության հարցը նախարարների ներկայիս կաբինետին: