5 մայիսի 2010 - 16:08 AMT
«Օրինաց երկիր». Հարկային ստուգումներն արգելակում են ՓՄՁ զարգացումը Հայաստանում

Հայաստանի կառավարության քայլերն, ուղղված փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը, արդյունավետ չեղան հարկային ստուգումների հաճախակի դառնալու պատճառով, գտնում է «Օրինաց երկրից» ընտրված պատգամավոր Արծրունի Աղաջանյանը: Ըստ նրա, վերջին տարում կրճատվել են ստուգումները խոշոր ձեռնարկատիրության ոլորտում: Պատգամավորը կարծում է, որ դա բյուջեն լրացնելու սխալ քաղաքականություն է, և ճգնաժամից դուրս գալու համար հարկավոր է կրճատել ստուգումների քանակը ՓՄՁ-ի ոլորտում:

Միևնույն ժամանակ, Ա.Աղաջանյանը գտնում է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամն իր գագաթնակետում է և նրա հետևանքները զգալի կլինեն նաև 2011 թվականին: «Ընդ որում, Հայաստանը, լինելով թույլ ինտեգրված երկիր, ավելի շուտ կհաղթահարի ճգնաժամը, և երկրի տնտեսությունը կսկսի զարգանալ»,-ասել է նա:

Պատգամավորը հավելել է նաև, որ 2010թ. առաջին եռամսյակում ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճը Հայաստանում վկայում է ճգնաժամի հաղթահարման մասին, սակայն հետևանքների հաղթահարման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ տնտեսական աճը կհասնի մինչճգնաժամային 2008 թվականի ցուցանիշին: