6 մայիսի 2010 - 17:26 AMT
2010-2011թթ. ուսումնական տարվանից ավագ դպրոցներում առաջին դասարան ընդունելություն չի կատարվելու

ՀՀ Կառավարությունը մայիսի 6-ի նիստում հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2010-2011թթ. ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրված քաղաքացիների ընդունելության առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղերն ըստ բուհերի եւ մասնագիտությունների: Բացի այդ, կառավարությունը հաստատեց նաև ավագ եւ հիմնական դպրոցների ցանկը:

Նշվում է, որ 2010-2011թթ. ուսումնական տարվանից ավագ դպրոցներում առաջին դասարան ընդունելություն չի կատարվելու, իսկ 2-9-րդ դասարանների աշակերտներին թույլատրվելու է ուսումը շարունակել այդ դպրոցներում, 2010-2011թթ. եւ 2011-2012թթ. ուսումնական տարիներում հիմնական դպրոցներին թույլատրվելու է ուսումնական գործընթացը շարունակել համապատասխանաբար 11-րդ եւ 12-րդ դասարաններում: