Արտաքին քաղաքականության և անվտագության հասարակական խորհուրդն անցկացնելու է «Արցախյան կարգավորում: Իրավական և քաղաքական ասպեկտներ» կլոր սեղանը, որը կայանալու է 2010-ի մայիսի 12-ին Ստեփանակերտում ժամը 15:00-ին «Հայաստան» հյուրանոցի խորհրդաժողովների սրահում: Քննարկումը նվիրված է հրադադարի 16-ամյակին, որը ձեռք է բերվել ԼՂՀ, Ադրբեջանի և Հայաստանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ:
Զեկույցով հանդես են գալու իրավագետ Անդրիաս Ղուկասյանը (Երևան) և Ազգային և ռազմավարաման հետազոտությունների հայկական կենտրոնի ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը:
Այնուհետև կայանալու է բանավեճ իրաբանների, քաղաքագետների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքական կուսակցությունների և ԼՂՀ պետական կառույցների մասնակցությամբ: