Հայ ժողովուրդը մեծ ներդրում ունի Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական զավթիչների դեմ տարած հաղթանակի գործում: Ռազմաճակատ էին մեկնել ավելի քան 600. 000 հայորդի, որոնցից 300.000-ը զովել է հերոսի մահով: Համեմատության համար ասենք, որ նույնքան զոհ են տվել այնպիսի հզոր պետություններ, ինչպիսիք են ԱՄՆ-ն կամ Անգլիան: Այս մասին ասվում է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի շնորհավորական ուղերձում` նվիրված հաղթանակի 65-րդ տարեդարձին:
«Հայ ժողովուրդը տվել է 103 Խորհրդային Միության հերոս, Փառքի շքանշանի երեք աստիճանի 27 ասպետ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից 176 հայեր ունեն մարշալի, գեներալի և ծովակալի կոչումներ: Մեր ժողովրդի համար մայիսի 9-ը ևս մեկ հիշարժան օր է: 18 տարի առաջ այդ նույն օրը ազատագրվեց հայոց հին բերդաքաղաք Շուշին: Ձեր հերոսությունը, որ ցուցաբերեցիք 1941-1945 թթ., օրինակ ծառայեց ու ոգեշնչեց Ձեր որդիներին ու թոռներին` Լեռնային Ղարաբաղում հայրենիքի ազատագրության ու անկախության համար մղվող ազգային ազատագրական պայքարում», - ասվում է շնորհավորական ուղերձում: