10 մայիսի 2010 - 11:50 AMT
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորան հարցը

Մոսկվայում մայիսի 8-ին կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմանի և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի խնդիրը: