Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմետ Աբբասովը կմասնակցի ՄԱԿ-ի Գյուղատնտեսության ու պարենային կազմակերպության (FAO) 27-րդ տարածաշրջանային կազմակերպության նիստին, PanARMENIAN.Net-ին են հաղորդել FAO-ի երևանյան ներկայացուցչությունում:
Բացի այդ, ակնկալվում է նաև Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Մալխազ Ակիշբայայի այցը:
Խորհրդաժողովի շրջանակներում տեղի կունենա «Արձագանքումը առկա մարտահրավերներին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գյուղատնտեսության ու գյուղական բնակավայրերի զարգացման ոլորտում քաղաքականության ձևավորման միջոցով: Փորձի փոխանակում և համագործակցության խորացում տարածաշրջանում» խորագրով կլոր սեղանը:
Մայիսի 13-ին Երևանում կլոր սեղան տեղի կունենա Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գյուղատնտեսության նախարարների մասնակցությամբ: Իր մասնակցությունն արդեն հաստատել է 39 երկիր: