
ԵԱՀԿ-ին կից Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի մշտական ներկայացուցիչները Վիեննայում համատեղ որոշում են ընդունել` կապված 1941-1945թթ. Հայրենական mեծ պատերազմի Հաղթանակի 65-ամյակի հետ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մայիսի 9-ը` Հաղթանակի օրը, մարդկության հիշողության մեջ առհավետ կմնա որպես ֆաշիզմից աշխարհի և Եվրոպայի ժողովրդների ազատագրման հիշարժան ամսաթիվ, որը մոտեցրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը: Այս օրը հիշեցնում է մեր երկրների մեծ սխրանքի մասին, որոնք տասնյակ միլիոն մարդկանց կյանքի գնով պաշտպանեցին ներկա սերունդների ազատությունն ու անկախությունը: Նրանց հիշատակը հավերժ ապրելու է մեր սրտեում: Մենք երբեք չենք մոռանա ռազմի դաշտերում և ֆաշիստական մահվան ճամբարներում մահացածներին, որոնց մեջ բոլոր ազգերի ներակայցուցիչներ կային: Նրանց գերեզմանատները, նրանց նվիրված հուշարձանները և հուշահամալիրները պահպանելը, դրանց պղծումը չթույլատրելը մեր սուրբ պարտքն է: Մենք խոնարհում ենք մեր գլուխը վետերանների առաջ, որոնք իրենց ռազմական սխրանքով Հաղթանակ բերեցին, թիկունքի աշխատավորների առաջ, որոնք ջանք չխնայեցին հաղթանակի հասնելու համար: Մենք կոչ ենք անում հարգանքի տուրք մատուցել նրանց, ամենօրյա հոգատարություն ցուցաբերել: Մենք միշտ հիշելու ենք մեր պետությունների վճռորոշ դերի մասին ֆաշիզմի ջախջախման մեջ, լինի դա ռազմաճակատում, թե թիկունքում: Մենք կոչ ենք անում աճող սերնդի մոտ հպարտության զգացում դաստիարակել ընդհանուր հերոսական պատմության և ֆաշիզմի դեմ պայքարում մեծ սխրանքի համար: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր պայքարել են նացիզմի դեմ, հակահիտլերյան կոալիցիայի մեր դաշնակիցներին և երբեք չենք մոռանա ընդհանուր Հաղթանակում նրանց ավանդի մասին: Միջազգային հանրության ջանքերի միավորման փորձը ֆաշիզմի մահացու վտանգի առաջ շատ հրատապ է հիմա, երբ մարդկությունը բախվում է լուրջ սպառնալիքների և անվտանգության մարտահրավերների, նացիստական գաղափարախոսության դրսևորումների, ծայրահեղականության և ազգատյացության հետ: Կարևոր է համատեղ հակազդել այդ և այլ սպառնալիքների, այդ թվում` ԵԱՀԿ գծով»:
ԵԱՀԿ-ին կից ԱՊՀ երկրների մշտական ներակայացուցիչները կոչ են անում ԵԱՀԿ անդամ-երկրներին ակտիվ համագործակցել խաղաղության ամպապնդման և անվտանգության տարածության ձևավորման համար, ինչպես նաև կարգավորել հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա: