10 մայիսի 2010 - 14:07 AMT
3 հայ շախմատիստներ կմասնակցեն ԱՄՆ-ի առաջնությանը

Գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը, Մելիքսեթ Խաչիյանն ու միջազգային վարպետ Լևոն Ալթունյանը մայիսի 14-25-ը Սենտ Լուիս քաղաքում կմասնակցեն ԱՄՆ-ի շախմատի առաջնությունը:

Առաջնությանը կմասնակցի 24 շախմատիստ, որոնցից 20-ը գրոսմայստերներ, այդ թվում` Գատա Կամսկին, Խիկարու Նակամուրան, Յան Էլվեստը, Յուրի Շուլմանը: