10 մայիսի 2010 - 17:35 AMT
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ դատի ջանքերը

Արցախի Հանրապետության նախագահԲակո Սահակյանը մայիսի 10-ին հանդիպումէունեցել ՀՅԴՀայդատի մի շարք հանձնախմբերի եւ գրասենյակներիղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանի գլխավորությամբ:

Բակո Սահակյանըբարձրէգնահատել Հայ դատի ջանքերը՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչման, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ Սփյուռքում հայապահպանության գործին:

Նախագահը կարեւորելէնաեւ Արցախյան հիմնախնդրի տարբեր ասպեկտների լուսաբանման եւ այս ոլորտում Արցախի հետ համագործակցության էլ ավելի խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: