11 մայիսի 2010 - 19:12 AMT
ԱՊՀ երիտասարդական նվագախումբը հանդես է եկել Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

ԱՊՀ երիտասարդական նվագախումբն աշնանը համերգներ կտա Երևանում, Բաքվում, Աստանայում, Մոսկվայում, Աշխաբադում և Կիևում: Այդ մասին Փարիզում լրագրողներին է հայտնել նվագախմբի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, մայիսի 10-ին նվագախումբը ելույթ ունեցավ Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված համերգում:

Համերգը տևեց մոտ 2 ժամ, որին մասնակցեց նաև հայտնի ուկրաինացի դաշնակահար Ալեքսանդր Գավրիլյուկը:

«Սա շատ հուզիչ համերգ էր: Այն, որ շատերն արտասվում էին դահլիճում, կարևոր է»,-ասել է Սպիվակովը: Համերգն ավարտվել է օվացիայով: