Մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցելու են ՆԱՏՕ–Հայաստան ձևաչափով կայանալիք Հյուսիսատլանտյան Խորհրդի նիստին, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի գնահատման տարեկան զեկույցը, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: