12 մայիսի 2010 - 19:18 AMT
Երևանում նշվում է հայ մեծ արքայի 2150-ամյակը

Երևանում մեկնարկել են տոնական միջոցառումներ` նվիրված Տիգրան Մեծի 2150-ամյակին: Մայիսի 12-ին Երևանի պետական համալսարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Տիգրան Մեծ: Հայրենապաշտ տիրակալը» գիտահանրամատչելի ֆիլմի ցուցադրությունը:

«Ֆիլմի անվանումը պատահական չենք ընտրել, քանի որ Տիգրան Մեծը տիրակալ էր, որի համար բարձրագույն արժեքը հայրենիքն էր»,- ասել է ֆիլմի հեղինակ, ԵՊՀ Հայաստանի պատմության ամբիոնի դոցենտ ԱրտակՄովսիսյանը:

«Ցավոք սրտի, այսօր մենք արքայի ֆենոմենի մասին բացահայտող հստակ տեղեկություններ չունենք, որը Հայաստանի դարձրեց գերտերություն, մեծացրեց նրա տարածքը երեք անգամ, պայքարեց պետականության պահպանման համար այն ժամանակ, երբ աշխարհը բաժանված էր երկու գերտերությունների` Պարթևստանի և Հռոմի միջև»,- ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Հայաստանի պատմության ամբիոնի նախաձեռնությունը ողջունել է նաև ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժնի ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, նշելով, որ Տիգրան Մեծը ոչ միայն փորձառու տիրակալ և դիվանագետ է եղել, այլ նաև նպաստել է գրի ու գրականության և Հնագույն Հայաստանի մշակույթի զարգացմանը: Իսկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն ընդգծել է օտար լեզվով Տիգրան Մեծի մասին հրատարակությունների անհրաժեշտությունը:

«Տիգրան Մեծն այն կատարյալ քաղաքական գործիչն է, որից պետք է սովորեն իշխանության այժմյան ներկայացուցիչները: Նա հիանալի դիվանագետ էր, որը կարող էր 20 տարի առաջ նախանշել իր գործողությունների ընթացքը: Նա նաև կատարյալ նմուշ է ժամանակակից երիտասարրդությանն ուսուցանելու, նրա մեջ հայրենասիրական ոգի դաստիարակելու համար»,- լրագրողներին հայտարարել է Արտակ Մովսիսյանը:

Նա նաև ավելացրեց, որ մեծ արքայի հոբելյանի հետ կապված ենթադրվում է մինչև տարեվերջ անցկացնել տոնական միջոցառումներ: Այդ միջոցառումների շրջանկաներում կազմակերպվելու են խորհրդաժողովներ և կլոր սեղաններ, արշավներ Հայաստանի պատմական վայրեր, գիտահանրամատչելի ֆիլմերի ցուցադրումներ: «Մենք նաև պատրաստվում ենք թողարկել մի շարք գրքեր Տիգրան Մեծի մասին, այդ թվում` արքայի մասին տեղեկությունների հավաքում բոլոր սկզբնաղբյուրներից»,- ասել է Արտակ Մովսիսյանն, ավելացնելով, որ եթե հաջողվի հաղթահարել ֆինանսական խնդիրները, ապա Հայաստանում հրատարակվելու և կրթական հաստատություններին նվիրաբերվելու են արքայի կյանքն ու գործունեությունը նկարագրող գրքեր: