22 հոկտեմբերի 2001 - 20:27 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԱԲԽԱԶԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Հայաստանին անհանգստացնում է Աբխազիայի հայերի ճակատագիրը: Մեր հայրենակիցների ճակատագիրը, որ երկրում էլ նրանք չգտնվեն, չի կարող չանհանգստացնել մեր պետությանը, հատկապես, երբ նրանք գտնվում են հակամարտության գոտում: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին «Պրայմ նյուս» վրացական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հայաստանի ղեկավարը հիշեցրել է, որ Աբխազիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները խաղաղ բնակչության շրջանում բերել են զոհերի: Զոհվածների թվում եղել են նաեւ հայեր: Ինչը վերաբերում է բանակցություններին, ապա, Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, Վրաստանի նախագահի հետ, Վրաստանում բնակվող հայրենակիցներին վերաբերող, ցանկացած հարցի քննարկման հարուստ փորձ ունեն: «Ինչպես կարգն է, մենք գտնում ենք դժվար եւ զգայուն հարցերի լուծումները: Մեր կողմից, պատրաստակամություն ենք հայտնում մեր ավանդը ներդնել հայաբնակ տարածաշրջաններում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում»,- ընդգծեց Հայաստանի նախագահը: Հաշվի առնելով Աբխազիայում բավականին մեծ հայ համայնքի առկայությունը, եւ Հայաստանի շահագրգռվածությունը այդ հակամարտության խաղաղ եւ արդարացի լուծման մեջ, չի բացառվում Հայաստանի այս կամ այլ ձեւով կոնստրուկտիվ մասնակցությունը, հայտնեց Ռոբերտ Քոչարյանը, ավելացնելով ըստ այնմ, որ առանձին միջնորդական առաքելություն չի կարող լինել, եւ Երեւանի մասնակցությունը կկայնա միայն հակամարտության բոլոր կողմերի ցանկության դեպքում: Այդ կապակցությամբ, տեղեկացրեց Հայաստանի նախագահը, քիչ հավանական է հայերի մասնակցությունը խաղաղարական առաքելությունում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: