13 մայիսի 2010 - 13:57 AMT
Մեկնարկում է բասկետբոլի Հայաստանի առաջնությունը

Մայիսի 14-ին մեկնարկում է բասկետբոլի բարձրագույն լիգայի կանանց և տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: Բացման արարողությունը տեղի կունենա «Միկա» մարզահամալիրում:

Առաջնությանը ելույթ կունենան «Հատիս» «Գրանդ Քենդի», «Արցախ», «Էրեբունի», «Գյումրի», «ԳՄՀ» (Գյումրիի մանկավարժական համալսարան) թիմերը:

«Մալաթիա», «Էջմիածին», «Պոլիտեխնիկ», «Հատիս», «Արցախ» և «Գյումրի» թիմերը խաղալու են տղամարդկանց առաջնությունում: