«ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը գրավոր դիմել էր ԵԽԽՎ ղեկավար մարմնին` խնդրելով խորհրդարանական ընտրություններին ներկա գտնվելու համար Ստեփանակերտ ուղարկել դիտորդների: Ես այս հարցը ղեկավար մարմնի օրակարգ եմ մտցրել ապրիլին, և որոշում է ընդունվել դիտորդներ չուղարկել: Ընդունված կարգի համաձայն, ղեկավար մարմինը պատվիրակություն չի ուղարկում «սառեցված հակամարտության» գոտիներ», - Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԵԽԽՎ նախագահ Մևլուդ Չավուշօղլուն:
Ինչ վերաբերում է ԼՂՀ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի աշխատանքների վերասկսմանը, որը դադարել է գործել լորդ Ռասել Ջոնսթոնի մահից հետո, Չավուշօղլին ասել է, որ արդեն մեկ տարի է ղեկավար մարմնի օրակարգում է գտնվում ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման հարցը:
Իր ազգային պատկանելության մասին խոսելով, ԵԽԽՎ նախագահը նշել է, որ ինքը նախ` Վեհաժողովի նախագահ է, որը պետք է իր պարտավորությունները կատարի անկախ ամեն ինչից: Մինչև ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելը Մևլուդ Չավուշօղլուն թուրքական պատվիրակության ղեկավարն եղել: