19 հոկտեմբերի 2001 - 23:59 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԻՍԼԱՄԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՄՔ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ԹՄՐԱՄԱՖԻԱՅԻ ՍԻՆԴԻԿԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Բաքվում հրատարակվող «Սոբիտիա» թերթի տվյալների համաձայն` Ադրբեջանի հյուսիսային շրջաններում գործում են մի շարք գերծայրահեղական կազմակերպություններ, որոնք «շահադիտական նպատակներով բռնի ուժով իսլամ են արմատավորում»: Նրանց թվում են` «Ջիհադ», «Իհվանուլ մուսլիմին», «Հիզբութ Թահրիր», «Հութբիյե»: Թերթը գրում է, որ այդ «կեղծ իսլամական, իսկ իրականում քրեական կառույցները ձգտում են «ջիհադ» ծավալել Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածքներում` հետագայում այնտեղ, որպես թմրամաֆիայի միջազգային սինդիկաների ապագա «խալիֆաթի» հիմք` իրենց սեփական պետական-քաղաքական կազմավորումները ստեղծելու համար»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: