19 հոկտեմբերի 2001 - 22:34 AMT
ՍԵՆԱՏՈՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն իր երեկվա նիստի ընթացքում հաստատել է Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի նշանակումը: Ինչպես մենք արդեն հայտնել ենք, դեսպանի տեղը կգրավի Ջոն Օրդուէյը, որը վերջին տարիներին եղել է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանության երկրորդ դեմքը: Ամերիկայի Հայդատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արփի Վարդանյանը Ջոն Օրդուէյին է հղել իր շնորհավորանքները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: