14 մայիսի 2010 - 13:51 AMT
Միչև մայիսի վերջ ՀԾԿՀ-ն կքննարկի «Երևան-ջուր» ՓԲԸ-ի հայտը ջրի սակագների բարձրացման մասին

Հայաստանի Հասարակական ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) միչև մայիսի վերջ կքննարկի «Երևան-ջուր» ՓԲԸ-ի հայտը Երևանում ջրի սակագների բարձրացման մասին, PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է ընկերության մամլո ծառայության ղեկավար Մուրադ Սարգսյանը:

Միաժամանակ ՀԾԿՀ մամլո քարտուղար Մարիամ Ստեփանյանն ասել է, որ առաջիկա շաբաթում նշանակվելու է հայտը քննարկելու օրը:

«Երևան-ջուր» ՓԲԸ-ը 2010-ի փետրվարի 6-ին դիմել է ՀԾԿՀ` Երևանում ջրամատակարարման սակագինը վերանայելու համար, որը 2010-ի հուլիսին կարող է ավելանալ 14.3 տոկոսով` 181 դրամից դառնալով 206.98 դրամ: