Թեթևագույն քաշային կարգում WBC/WBA վարկածով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը (34-2-2, 27 KOs) իր մոտակա մենամարտը կանցկացնի ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնայի հետ (51-17-4, 19 KOs ):
12 ռաունդից կազմված թեթևքաշային կարգում IBO վարկածով թափուր տիտողսի համար մենամարտը նախատեսված է անցկացնել մայիսի 20-ին, Սիդնեյում: Դարչինյանը վստահ է, որ հաղթելու է:
«Ես նրան երբեք չեմ տեսել մենամարտելիս, բայց լսել եմ, որ նա կանգ չի առել իր 70 մենամարտերի ընթացքում,, - ասել է Դարչինյանը:- Ես վստահ եմ, որ լավ մենամարտ է լինելու: Ես շատ լավ մարզական նախապատրաստում եմ անցել և լավ մարզավիճակում կլինեմ այդ մենամարտի ժամանակ»: