14 մայիսի 2010 - 14:49 AMT
Օգոստոսին Հայաստանում կկայանա ՀԱՊԿ ղեկավարների գագաթնաժողովը

Հավաքական անվտանգության պայամանգրի կազմակերպության (ՀԱՊԿ) հերթական գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսին Հայաստանում: Այս մասին հաղորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Նախագահները պայմանավորվել են, որ հերթական գագաթնաժողովը կանցկացնեն 2010-ի օգոստոսին Երևանում»,- ասել է Բորդյուժան: Նրա խոսքերով, դեռ պետք է որոշել, թե այդ գագաթնաժողովը ոչ պաշտոնական է լինելու, թե` լիարժեք, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: