15 մայիսի 2010 - 11:56 AMT
Հայաստան կայցելի Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերը

Մայիսի 17-18-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Այցի շրջանակներում Չեխիայի վարչապետը կմասնակցի Հայ-չեխական գործարար համաժողովին, հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերը կայցելի Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: