15 մայիսի 2010 - 13:03 AMT
Բակո Սահակյանն «Երախտագիտություն» մեդալ է հանձնել անվանի բժիշկներին

Մայիսի 15-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանին և Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Դերենիկ Դումանյանին:

Հանդիպմանը նախագահը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել անվանի բժիշկներին, ինչին նրանք արժանացել են առողջապահության զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: Բակո Սահակյանը բարձր է գնահատել բժիշկների ավանդը մեր հանրապետության առողջապահության ոլորտի կայացման և զարգացման գործում ու հույս է հայտնել, որ նրանք այսուհետև ևս կշարունակեն իրենց աջակցությունը` ուղղված համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: