15 մայիսի 2010 - 14:12 AMT
Դևիսի գավաթ. Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականն երկրորդ հաղթանակը տարավ

Հունաստանում շարունակվում է Դևիսի գավաթի եվրո-աֆրիկյան գոտու տղամարդկանց թիմային առաջնությունը, որը մեկնարկել է մայիսի 10-ին: Մայիսի 14-ին Հայաստանի հավաքականը 3 ենթախմբի B խմբում հանդիպել է Ալբանիայի հավաքականի հետ և հաղթել է 3:0 հաշվով:

Հարություն Սոֆյանը 6:2, 7:6 հաշվով հաղթեց Ֆլավիո Դեսեին, իսկ Աշոտ Գևորգյանը երեք սեթում` Ֆերատ Իստրեֆիին (6:1, 2:6, 7:5).: Զուգախաղում ևս հայ թենիսիստներն առավել ուժեղ էին: Խաչատուր Խաչատրյան-Հարություն Սոֆյան զույգը հաղթեց Հենսի Սաքսիրի-Ֆլավիո Դեսե զույգին:

Սա ՀՀ հավաքականի երկրորդ հաղթանակն է Դևիսի գավաթի մրցաշարում, առաջինը հայ թենիսիստները տարան Սան Մարինոյի հավաքականի հանդեպ: Իսկ մնացած երկու հանդիպումները Չերնոգորիայի ու Մոլդովայի հավաքականների միջև ավարտվեցին Հայաստանի հավաքականի պարտությամբ:

Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցը կլինի Հունաստանի հավաքականը: