Մայիսի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի Բարձրագույն լիգայի 8 տուրի խաղերից մեկը: 2010թ. Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր և գործող չեմպիոն «Փյունիկն» ընդունեց «Շիրակին»:
Խաղը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Խաղն ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով` 4:1 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Արտակ Եդիգարյանը և Գևորգ Ղազարյանը, որը նաև «հեդ-թրիկի» հեղինակ դարձավ: Միակ գոլը «Շիրակի» կազմում խփեց Անդրանիկ Բարիկյանը` իրացնելով 11-մետրանոցը:
Այդ խաղից հետո, «Փյունիկը» 20 միավորով 1-ին տեղում է, իսկ «Շիրակը» եզրափակում է մրցաշարային աղյուսակն առանց միավորների:
8-րդ տուրի մյուս խաղերը` «Բանանց»-«Միկա», «Գանձասար»-«Կիլիկիա» և «Ուլիս»-«Իմպուլս», տեղի կունենան մայիսի 15-ին: