Մայիսի 15-ին Երևանում կայացավ 2010թ. Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի գործկոմի առաջին նիստը: Նիստին ներկա էին Կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանը, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Արթուր Պետրոսյանը և զանազան հայկական համայնքների ներկայացուցիչներ:
Նիստի ժամանակ մասնակիցներն ամփոփեցին 2009 թվականի բասկետբոլի և ֆուտբոլի Համահայկական խաղերի արդյունքները և քննարկեցին 2011 թվականի մեծ Համահայկական խաղերի կազմակերպումը:
Պետրոսյանի խոսքով, խաղերն օգնում են Հայաստանի ու հայկական սփյուռքի միջև կապերի զարգացմանը: «Մենք կփորձենք ամեն կերպ աջակցել 5-րդ Համահայկական խաղերի կազմակերպմանը: Դրանք պետք է ամենաբարձր մակարդակով անցկացվեն»,- ասաց նախարարը:
Գրիգորյանը նշեց, որ երկրների աշխարհագրությունն ու մասնակիցների քանակը զգալիորեն աճել է այն ժամանակվանից ի վեր, երբ 1998թ. առաջին անգամ տեղի ունեցան Համահայկական խաղերը: «Առաջին խաղերին մասնակցում էին մարզիկներ 23 երկրների 64 քաղաքներից, իսկ 4-րդ խաղերին` 27 երկրների 94 քաղաքներից: Զարգանում են ոչ միայն հարաբերությունները զանազան համայնքների, այլև մասնակիցների միջև, զգացվում է հաղթելու ցանկությունը»,- ասաց Գրիգորյանը: