17 մայիսի 2010 - 11:37 AMT
Աշոտ Դանիելյանը դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումների երրորդ օրը ՀՀ հավաքականի մարտական սամբոյի երեք ներկայացուցիչներն էլ արժանացան մեդալների: 90 կգ քաշային կարգում հանդես եկող Արտակ Ծատինյանը նվաճեց բրոնզե մեդալ, Վաչիկ Վարդանյանը /68 կգ/ տանուլ տվեց միայն եզրափակիչ գոտեմարտը և արժանացավ արծաթե մեդալի, իսկ Աշոտ Դանիելյանը, որ մրցասպարեզ էր ելել 74 կգ քաշային կարգում, չունենալով հավասարը` հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն և նվաճեց ոսկե մեդալ:

Հիշեցնենք, որ բրոնզե մեդալներ էին վաստակել նաև ՀՀ մարզական սամբոյի ներկայացուցիչներ Ռուզաննա Սարգսյանը /48 կգ/, Տիգրան Կիրակոսյանը /52կգ/ և Վահան Վարդանյանը /57 կգ/:

Այսպիսով, տասը հայ սամբիստներից վեցը հայրենիք կվերադառնան մեդալներով, հաղորդում է սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: