17 մայիսի 2010 - 17:32 AMT
Ֆելիքս Ստանևսկի. «Չեմ կարծում, թե մոտակա երկու-երեք ամսում ղարաբաղյան հարցը կլուծվի»

Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղին շատ երկար է, և չեմ կարծում, որ այդ հարցը մոտակա երկու-երեք ամսում կլուծվի: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրուցելիս ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Ֆ ելիքս Ստանևսկին: Միևնույն ժամանակ նա ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը տեղում չի դոփում, և դրանում նկատելի առաջընթաց կա:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ԼՂՀ հնարավոր մասնակցության մասին հարցին անդրադառնալով` Ֆելիքս Ստանևսկին ասել է, որ այդ հարցն օրակարգում է, սակայն դժվարացավ ասել, թե ինչ որոշում կկայացվի:

Տարածաշրջանային գործընթացներում Թուրքիայի ակտիվության մասին ռուս փորձագետն ասել է. «Թուրքիան Հայաստանից ավելի պակաս շահագրգիռ չէ հարյուրամյա հակամարտությունների կարգավորմամբ և հայ ու թուրք ժողովուրդների միջև լարվածության վերացմամբ»:

Նրա խոսքերի համաձայն, Թուրքիան շահագրգռված է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն արագ ավարտվի: