18 մայիսի 2010 - 11:35 AMT
Թուրքիան և Ադրբեջանը որոշել են ստեղծել Ռազմավարական համագործակցության խորհուրդ

Թուրքիան և Ադրբեջանը որոշել են բարձրագույն մակարդակում ստեղծել Ռազմավարական համագործակցության խորհուրդ

«Մեր հարաբերություննը զարգանում են են բոլոր ոլորտներում, որի ապացույցը բարձրագույն մակարդակում Ռազմավարական համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին որոշումն է»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսում ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի վարչապետը հաղորդել է, որ Անկարայի և Բաքվի միջև բնական գազի մասին համաձայնությունը ստորագրվելու է հունիսի 7-8-ին Ադրբեջանի նախագահի Թուրքիա կատարելիք այցի ընթացքում, հաղորդում է TRT-Russian-ը: