2010 թվականի ապրիլին Հայաստանի ֆինանսների նախարարությունում ստեղծվեց աշխատանքային խումբ, որը կքննի Ուկրաինայի մեղադրանքները Հայաստանի հասցեին` ԱՀԿ կանոնների խախտման վերաբերյալ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին էին հայտնել ՀՀ ֆինանսների նախարարությունում, տվյալ պահին հարցը քննարկվում է, հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելը ժամանակ է պահանջում:
Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունը հայտնաբերել է, որ ուկրաինական ծխախոտը Հայաստանում հարկադրման է ենթարկվում: Կիևը մտադիր է հանգուցալուծել հակամարտությույը ԱՀԿ մեխանիզմների օգնությամբ, որոնց շնորհիվ Ուկրաինային նախկինում հաջողվեց պաշտպանել իր շահերը Վրաստանում: Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությույը, ուր դիմել էր «Ուկրտաբակ» ասոցիացիան, արդեն ոչ պաշտոնական խորհրդակցություններ է ձեռնարկել Հայաստանի հետ:
Հայաստանը պաշտոնապես ԱՀԿ 145-րդ անդամը դարձավ 2003թ. փետրվարի 5-ին: