2010թ. առաջին եռամսյակում առևտրային բանկերի և դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների միջոցով ֆիզիկական անձանց ստացած դրամական փոխանցումները նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել են 18 տոկոսով և կազմել 102 մլրդ դրամ, իսկ արտասահման կատարված փոխանցումների ծավալը ավելացել է 22 տոկոսով և կազմել 53 մլրդ դրամ: Արդյունքում դրամական միջոցների զուտ ներհոսքը երկիր կազմել է 49 մլրդ դրամ, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 6 մլրդ դրամով:
2010թ. առաջին եռամսյակի ընթացքում դրամական փոխանցումների իրականացման համակարգերին մասնակից առևտրային բանկերի միջոցով Հայաստանի Հանրապետություն փոխանցումների ծավալը կազմել է 69 մլրդ դրամ (քանակըª 319336), որը 6.1 անգամ գերազանցել է արտասահման կատարված փոխանցումների ծավալը: Նշված համակարգերով ստացված միջոցների ծավալը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 17 մլրդ դրամով: Միջազգային դրամական փոխանցումների համակարգով Հայաստանի Հանրապետություն կատարված մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 216 հազ. դրամ:
ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով իրականացված փոխանցումներում ֆիզիկական անձանց ուղղված վճարումները կազմել են մոտ 32 մլրդ դրամ., նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազելով 4.7 տոկոսով (1.5 մլրդ դրամով), իսկ մեկ վճարման ծավալը կազմել է 1.8 մլն դրամ, որը գրեթե պահպանվել է նույն մակարդակում: Միաժամանակ, բանկերի թղթակցային հաշիվներով ֆիզիկական անձանց փոխանցումները արտասահման կազմել են 42 մլրդ դրամ. նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 17%-ով (6 մլրդ դրամով):
ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով (SWIFT-ի, տելեքսի, ֆաքսի միջոցով) Հայաստանի Հանրապետություն կատարված համախառն փոխանցումների ծավալը 2010թ. առաջին եռամսյակի ընթացքում կազմել է 693 մլրդ դրամ, իսկ քանակըª 35629 փոխանցում: Մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 19 մլն դրամ. նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ավելանալով 27 տոկոսով: