Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կողմից իրականացվող գործողություններին մասնակցող հայկական խաղաղապահ ստորաբաժանման 20 զինծառայողներ օրերս Աֆղանստանի «ՙՀյուսիս» տարածաշրջանային հրամանատարության գերմանական ղեկավարության կողմից պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով:
Խաղաղապահ առաքելության իրականացման գործում առանձնակի ջանասիրությամբ աչքի ընկած հայ խաղաղապահների պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Կունդուզի օդանավակայանի մերձակայքում` նրանց կողմից կառուցված հայկական մատուռի առջև: